|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Դոնեցկի Պետրովսկի շրջանում քաղաքացիական ավտոբուս է ԱԹՍ–ի հարձակման ենթարկվել, մեկ մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
ՌԻԱ Նովոստիի տվյալներով` թիրախում է հայտնվել №42 ավտոբուսը, որն այդ պահին հասարակական տրանսպորտի կանգառում է եղել։ Անօդաչուն հարվածել է շարժիչի հատվածին, որից հետո տրանսպորտային միջոցը շարքից դուրս է եկել։ Նախնական տեղեկություններով` տուժել է ավտոբուսի վարորդը։
Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաթիռատիպ անօդաչուի բեկորներ, ինչպես նաև երեսվածքի, թևերի, շարժիչի և մարտկոցների մասեր: Վնասվել են նաև բազմաբնակարանային բնակելի շենքեր։
ՌԴ ՔԿ քննչական մարմինների ներկայացուցչը գործակալությանն ասել է, որ հայտնաբերված բեկորները ենթադրաբար պատկանում են ՆԱՏՕ–ի երկրներից մեկի արտադրության հարվածային անօդաչուի։ Նրա խոսքով` գրոհն իրականացրել են ուկրաինացի զինվորականները։ Դեպքի հանգամանքները պարզվում են։