|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել․
«Այսօր պատմության կարևորագույն իրադարձություններից մեկի՝ Հիրոշիմայի ռմբակոծման տարելիցն է: 1945 թ.-ի օգոստոսի 6-ին աշխարհն ականատես եղավ միջուկային պատերազմի կործանարար ազդեցությանը:
Հիրոշիմայի խաղաղության հուշահամալիրը՝ «Գենբակու դոմը», միակ կառույցն է, որը կանգուն է մնացել տարածքում՝ ատոմային ռումբի պայթյունից հետո:
Շատ մարդկանց, այդ թվում՝ Հիրոշիմայի քաղաքացիների ջանքերով, այն պահպանվել է նույն վիճակում, ինչ ռմբակոծությունից անմիջապես հետո։
Այն ոչ միայն մարդկության կողմից երբևէ ստեղծված ամենակործանարար զենքի վառ խորհրդանիշն է, այլև համաշխարհային խաղաղության հույսի և բոլոր միջուկային զենքերի վերջնական վերացման խորհրդանիշը»: