կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-10 23:30
Քաղաքական

ԼՂՀ ճանաչման քվեարկությո՞ւնն է ձախողվել, թե՞...

ԼՂՀ ճանաչման քվեարկությո՞ւնն է ձախողվել, թե՞...

Երեկ ՀՀ Ազգային ժողովում ԼՂՀ ճանաչման հարցի քվեարկության փաստը ԵՐԿԻՐ-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանել է Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:

 

Մեր հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում վերոնշյալ քվեարկության «ձախողումը», Վահրամ Աթանեսյանը պատասխանել է. «Ոչ թե քվեարկությունն է ձախողվել, այլ քաղաքական համաձայնության հասնելու կոալիցիայի նախաձեռնությունը: Որովհետեւ, ինչպես նախկինում ասել էի, տպավորություն կար, որ ամեն դեպքում Հայաստանի Ազգային ժողովի քաղաքական կոալիցիան «Ժառանգություն» խմբակցության հետ կարող էր հասնել քննարկումների այն մակարդակին, որպեսզի «Ժառանգությունը» հետաձգի հարցի քվերակությունը` որպես նախաձեռնող: Շատ ցավալի է, եւ առաջին հերթին պետք է թիրախ ընտրել հենց «Ժառանգություն» խմբակցության պահվածքը, որովհետեւ ե՜ւ մինչեւ Աստանան, ե՜ւ Աստանայից հետո հատկապես, ակնհայտ էր, որ Հայաստանի Ազգային ժողովը, համենայնդեպս` քաղաքական կոալիցիան, չի կարող ընդունել նման կանխորոշող որոշում»,- նշել է Վահրամ Աթանեսյանը:

 

Իսկ դեկտեմբերի 10-ի նախօրյակին մատուցված «անակնկալը», ըստ նրա, իր համար սպասելի էր: «Բայց անակնկալն այն էր, որ «Ժառանգությունը» մինչեւ վերջ պնդել է, որպեսզի օրինագիծը քվեարկության դրվի»,- հավելել է նա: