|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Դեկտեմբերի 8-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանի Քելբաջարի ուղղությամբ զոհվել է զինծառայող Ալիև Ասիֆ Ադիլ օղլուն․ հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Գեղարքունիքի և օկուպացված Քարվաճառի սահմանին:
«Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։
ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից»,- հայտարարել է Հայաստանի ՊՆ-ն: