|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Այսօր` ժամը 17:30 ի սահմաններում, Տավուշի մարզի` hայ-ադրբեջանական պետական սահմանի Բաղանիս գյուղի հատվածում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները դիվերսիոն փորձ են իրականացրել: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը ժամանակին հայտնաբերվել է: Հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանումը դարանակալել է և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացրել: Հակառակորդի դիվերսիոն խմբի մեկ անդամի դիակը գտնվում է միջդիրքային տարածքում:
Ցավոք, փոխհրաձգության ընթացքում զոհվել է տարածքում գտնվող հովիվ Սերյոժա Նիկոլայի Սարգսյանը` ծնված 1935 թ:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիովին տիրապետում են իրավիճակին: Կատարվածի ողջ պատասխանատվությունը ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության վրա է: