կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-08 12:15
Տնտեսական

Ամուլսարի հանքը գործարկվելո՞ւ է, թե՞ ոչ․ Անդրանիկ Թևանյան

Ազգային ժողվում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը հետաքրքվեց  ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանից՝ ո՞րն է  Կառավարության դիրքրորոշումը, մոտեցումը Ամուլսարի հանքի հետ կապված․  այն գործարկվելո՞ւ է, թե՞ չի գործարկվելու։

Նախարարը խնդրեց Ամուլսարի հետ կապված հարցերն ուղղել  կառավարության լիազորված ներկայացուցիչներին։

«Մենք պետբյուջեի մասին օրենքում  ներկայացրել ենք որպես դրական ռիսկ, եթե Ամուլսարը տարվա ընթացքում գործարկվի, պետք է գիտենալ, որ մեկնարկի պահից 12 ամսյա ժամանակահատվածում դեռևս այն նախապատրաստական աշխատանքներն են կատարվելու, որոնք պետք է հասցնեն հանքի շահագործման»,-ասաց Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։