Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռ 2023 թվականի մայիսի 30-ին դադարեցվել էր Սոթքի ոսկու բաց հանքի շահագործումը, քանի որ, ապրիլի 14-ից սկսած, հանքի ուղղությամբ Ադրբեջանի կողմից կրակահերթեր են իրականացվել։ Հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից իրականացվող կրակոցները։ Այս ամենից հետո Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքներ կատարելը անհնարին է դարձել, որից հետո էլ որոշում է կայացվել դադարեցնել բաց հանքի շահագործումը։
ArmLur.am-ի խմբագրություն Վարդենիսի բազմաթիվ բնակիչներից ահազանգեր են ստացվում, որ Սոթքի ոսկու բաց հանքը առաջիկայում կրկին շահագործվելու է։ Այս հարցի վերաբերյալ ArmLur.am-ը կապ է հաստատել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի եւ սոցիալ քաղաքականության գծով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանի հետ՝ պարզելու՝ իրատեսական է ոսկու բաց հանքը կրկին շահագործելը եւ համապատասխանում են իրականությանը հանքը կրկին շահագործելու լուրերը, թե ոչ։
ArmLur.am-ի հետ զրույցում Ռուզաննա Գրիգորյանը ասաց, որ նման տեղեկություններ չունի։
Այսինքն, ինչ-որ շրջանակներ խաբում են վարդենիսցիներին»: