ՀՅԴ Վարդենիսի «Գեղամա» Կոմիտեի անդամ Հռիփսիմե Ասատրյանը գրում է.
«Նամակ ՀՀ Վարչապետին
Տեր կանգնեք ձեր հպարտ քաղաքացիներին:
Ամբողջ Վարդենիսը տագնապի մեջ է,իսկ Սոթքի ոսկու հանքի աշխատանքները պարտաճանաչ կերպով իրականացվում են:Էլ ինչպե՞ս է լինում քաղաքակիրթ ստրկությունը:Ռուսաստանի շահն ավելի կարևոր է,քան սեփական քաղաքի անվտանգությունն ու քաղաքացու կյանքը,որ ամեն րոպե վտանգի է ենթարկվում: Ընդ որում Վարդենիսի գրեթե ամեն մի ընտանիքից այնտեղ աշխատող կա, իսկ աշխատակիցներից մեկի մոտ էլ կորոնավիրուսի դրական ախտանշաններ կան:
ՀԱՐԳԵ´Ք ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ STOP ՍՈԹՔԻ ՈՍԿՈՒ ՀԱՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ:
Այդքան կարևոր նշանակությու՞ն ունի ՌԴ ի համար ոսկի արտահանելը,որ մարդկանց անգամ այս ծայրահեղ պահին գործի են կանչում:Նրանք մարդ չե՞ն ձեզ համար:
Պարոն վարչապետ տեր կանգնիր քո հպարտ քաղաքացիներին»։