| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  3 տարի առաջ - 2021-12-07 15:32
            3 տարի առաջ - 2021-12-07 15:32  
         
                
            Ես պահանջում եմ Ալեն Սիմոնյանի հրաժարականը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական ակտիվիստ Քրիստինե Նազարյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի մասնակցությամբ հրապարակված տեսանյութին:
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե նա այս տեսահոլովակից հետո հրաժարական չի տալիս,ապա դա նշանակում է , որ նա արտահայտում է իշխող ուժի ու անձամբ նիկոլ փաշինյանի հայացքները:
Նման տեսակետ արտահայտում է նաև ադրբեջանի իշխանությունը: Դա բազմիցս հնչեցվել է նրանց կողմից:
Սա միայն մեկ բան է փաստում, առանց աջ ու ձախ, ներկյումս Հայաստանում ադրբեջանական իշխանություն է»:
Հիշեցնենք՝ «Դեժավյու» տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»։
Լրագրողների նետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասել է նաև, թե կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել ու հայտնվել են գերության մեջ. ՀՀ սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձնվել։