կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-24 11:50
Քաղաքական

Իսլամական պետությունը կարող է նաեւ Հայաստանին սպառնալ. տեսակետ

Իսլամական պետությունը կարող է նաեւ Հայաստանին սպառնալ. տեսակետ

Բրյուսելում և, առհասարակ, վերջին շրջանում Եվրոպայում տեղի ունեցող գործողությունների արմատները պետք է փնտրել երկու տարի առաջվա դեպքերի մեջ. այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:

Նրա խոսքով` քրդերի, եզդիների դեմ գործողությունները, Հալեպում հայերի դեմ ուղղված ջարդերը խոսեցին այն մասին, որ պետք է ուշքի գալ և ԴԱԻՇ կոչվող գազանի դեմն առնել, քանի որ այն կարող է նաև մեզ սպառնալ:

«ՌԴ-ն էլ էր ասում, որ պետք է ուժերը համախմբել և թույլ չտալ, որ այս գազանն ուժ հավաքի»,- ասաց Եղիազարյանը և հավելեց, որ մենք էլ պետք է լրջագույնս մոտենանք այդ խնդիրներին, քանի որ ԴԱԻՇ-ը մեզանից այնքան էլ հեռու չէ:

«Ուշադրություն չէին դարձնում ահաբեկիչներին, մինչև Փարիզում տեղի ունեցան ահաբեկչական դեպքերը: Հիմա էլ Բրյուսելում է այդ վիճակը: Սա լրջագույն մարտահրավեր է, և այդ գազանին իր որջում պետք է սպանել: Հինգ տարեկան երեխաներին սովորեցնում են մարտավարության արվեստին, յոթ տարեկան երեխայի ձեռքը զենք են տալիս: Սրանից ավելի ի՞նչ պետք է լինի: Պետք է ԴԱԻՇ-ի դիմացն առնել: Եթե նույնիսկ Սիրիայում և Իրաքում փորձեն այդ գազանի դիմաց ինչ-որ բան ձեռնարկել, հայտնի չէ, թե դրանցից հետո այդ կառույցից ոմանք ուր կգնան և ինչ գործողություն կծավալեն»,- ասաց Եղիազարյանը: