Փոխարժեքներ
27 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.71 |
EUR | ⚊ | € 446.43 |
RUB | ⚊ | ₽ 4.5866 |
GBP | ⚊ | £ 510.8 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
U.S.News ամերիկյան պարբերականը հրապարակել է 2019 թվականի արդյունքներով աշխարհի ամենահզոր երկրների վարկանշային աղյուսակը։
Պարբերականի կողմից ներկայացված ցուցակը կազմվել է BAV Group-ի և Փենսիլվանիայի համալսարանի Wharton դպրոցի վերլուծաբանների կողմից։
Հիմքում ընկած են եղել տնտեսությունների, քաղաքական դաշտի վրա ազդեցության, ռազմական հզորության, աշխարհում առաջատարության և միջազգային դաշինքների մասնակցության գնահատականները։
Ըստ աղյուսակի՝ առաջին տեղում ԱՄՆ-ն է, երկրորդում՝ Ռուսաստանը, երրորդում՝ Չինաստանը։
Նշենք, որ թոփ տասնյակում են ընդգրկվել նաև Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան, Իսրայելը, Սաուդյան Արաբիան և Հարավային Կորեան։
Ինչ վերաբերում է աշխարհում ամենաքիչ ազդեցությամբ երկրներին, ապա, ըստ պարբերականների այդ թվում են՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովենիան և Սլովակիան։