Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արագածոտնի Եղիպատրուշ գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որի մասին վկայությունները ներկայիս գյուղի տարածքում շատ-շատ են: 696 թվականին այս գյուղում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Եսայի Ա Եղիպատրուշեցին: Գահակալել է 775-788 թվականներին։ Գյուղի անվան հիշատակությունն էլ վերաբերում է հենց այդ կաթողիկոսին և պատմագրության մեջ հիշվում է մինչև 1644 թվականը։ Նրա ժամանակներում գյուղի կենտրոնական մասում կառուցվել է ընդարձակ պալատ, որի պատերից մեկի որոշ հատվածը ներկայումս գյուղացիներից մեկի պարսպի մաս է կազմում։ 13-րդ դարի սկզբներին այստեղ շինարարական գործունեություն են ծավալել տարածաշրջանի նոր տերերը՝ Վաչուտյանները։ Քուրդ Ա Վաչուտյանը և իր կին Դսեղի Գրիգոր Մամիկոնյան-Համազասպյանի դուստր Խորիշահ իշխանուհին կառուցել են Թորոս Թորամանյանի բնորոշմամբ ժամանակաշրջանի լավագույն կենտրոնագմբեթ կաթողիկե եկեղեցին և գավիթը։
Գյուղի արևելյան մասում պահպանվել է 4-5-րդ դարի եկեղեցու մնացորդները:
Վերին նկարի խաչքարերը թվագրվում են 13-րդ դարով և կետրվել են Մխիթարիչ Օշականցու ձեռամբ: Խաչքարերի վրայի կարմիր ներկը հնում հայտնի որդան-կարմիրն է: այն վերջին 500 տարիների ընթացքում գտնվել է բաց երկնքի տակ, բայց չի կորցրել իր գրավչությունը: Իսկ վաղմիջնադարյան եկեղեցու մնացորդները գտնվում են խաչքարերից մի փոքր աջ, այն եկեղեցու խորանային մասի մնացորդ է:
Այս կոթողներից մի փոքր ներքև գտնվում է մի փոքր ներքև ձորակի գտնվում է Կապույտ խաչ ավետրան կոչվող սրբավայրը: Սրբավայրի անունը գալիս է կապաույտ քարաքոսերով պատված այս խաչքարի անունից:
Ըստ ավանդության ժամանակին այս քարի զորության շնորհիվ բուժվել է կապույտ հազ կոչվող հիվանդությունը: Թե ինչպիսի ծիսակարգ է իրականացվել այդ ամենի համար, տեղացիների հիշողություններում պահպանված չէ:
Եվս մեկ գեղեցիկ ծիսական արարողություն, որ կապված է Կապույտ խաչ ավետարանի անվան հետ: Այն երեխները, որոնք հաճախակի են ունենում կրկնվող շնչահեղձոթյն դեպքեր բուժվում են հենց այստեղ: Ծիսակարգը կատարվում է հետևյալ կերպ, խնդիրներ ունեցող երեխային բերում են այստեղ` այս ճեղքված քարի մոտ և յոթ անգամ նրան անցկացնում են այս ճեքի միջով, որից հետո պատռելով հանում են հագի շապիկը և այն թողնում տեղանքի ծառերի կամ թփերի վրա: Այս ամենից հետո երեխանեյի մոտ շնչահեղձության դեպքեր այլևս չեն գրանցվում:
Բացի այս ամենից այստեղ կան միջնադարյան տարբեր ժամանակաշրջանները բնորոշող քարամշակության արվեստի նմուշներ
Ձիթաքար
Ձավար ստանալու համար նախատեսված սանդ` տեղական բարբառով ԳՈՒՌ
Զարգացած միջնադարով թվագրվող ծաղկած խաչքար
Հին արձանագրություններով և յուրատեսակ քանդակներով գերեզմանաքարեր
Հուշարձանի պատվանդան
Նաև մի փոքր ավելի պարզունակ փորագրություններով գերեզմանաքարեր
Մհեր Համբարձումյան
Թթուջուր գյուղի հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ