կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-09 13:48
Տնտեսական

Հայաստանի ընդերքի հարստությունները գնահատվում են 4 տրիլիոն 138 մլրիդ 564,4 մլն դոլար

Հայաստանի ընդերքի հարստությունները գնահատվում են 4 տրիլիոն 138 մլրիդ 564,4 մլն դոլար

Հայաստանի նախագահը բազմաթիվ զրույցներում նշել է, որ մեր երկիրը բնական ռեսուրսներով աղքատ է, սակայն Էկոնոմիկայի ինստիտուտի գլխավոր մասնագետ, գիտությունների դոկտոր Հրաչ Ավագյանը լրագրողներին այսօր հայտարարեց, որ համաձայն չէ, և հակառակն է պնդում:

 

«2003թ. տվյալները ցույց են տվել, որ մեր երկիրը հարուստ է բնական ռեսեւսներով, դրանք բաժանվում է երկու մասի` վերականգնվող և չվերականգնվող: Հանրապետությունը հարուստ է նաև ոչ մետաղական հանածոներով ` մարմար, տուֆ, կրաքար, կավ, որոնց ծավալային քանակը հասնում է միլիարդների: Աշխարհում խոշորագույներից է Քաջարանի հանքավայրը: 2006-ի դրությամբ` հանքաքարերի ծավալը կազմել է 2 մլդ 230 մլն 763,8 հազար տոննա: Սակայն այսօր շահագործման չափն անցնում են և թվային փոփոխություններ են տեղի ունենում»,- նշեց նա և հավելեց, որ ՀՀ հինգ մարզերում`Սյունիքում, Լոռիում, Վայոց ձորում, Արագածոտնում, Տավուշում, հայտնաբերվել են մի քանի տասնյակ բազմամետաղային հանքավայրեր, որոնցից 6-ը մանրազնին հետախուզված են` Շահումյանի, Թուխմանուկի, Արմանիսի, Ազատեկի, Գլաձորի և Ախթալայի հանքավայրերը: Դրանցից շահագործվում են 3-ը: Կան նաև հանքավայրեր, որ չպետք է շահագործվեն` թունավոր նյութերի պատճառով:

 

Ըստ բանախոսի` ներկայիս դրությամբ Հայաստանի ընդերքի հարստությունները գնահատվում են 4 տրիլիոն 138 մլրիդ 564,4 մլն դոլար: