Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեր Հուսկան Որդի անունը կրող սրբավայրեր սովորաբար եղել են Վան-Վասպուրականի տարածաշրջանում:
Անվան ծագումնաբնությունը գալիս է Վանա ծովակի ափին գտնվող Արտամետ գյուղում ապրող, Աստծուն անմնացորդ նվիրված հոգևորական Հուսիկի և նրա որդի Ստեփանոսի անունից:
Ստեփանոս որդին, որ դառնում է նվիրյալ հավատավոր և նրա անվան հետ են կապվում բազում հրաշքներ, որոնցից մեկը անմիջկանորեն կապված է թուրք կասապ Օսման փաշայի անվան հետ: Վերջինս, չհավատալով այդ հրաշքներին, ուզում է ցույց տալ, որ այդ պատմությունները սուտ են:
Գնալով Հուսկան որդու մոտ՝ Օսմանը խաբում է, թե հայրը անդամալույծ է և խնդրում է բժշկել։ Հուսկան որդին (Ստեփանոսը) նրան ընդունում է աղոթք կարդում և ուղարկում տուն: Օսմանը, քմծիծաղ տալով, գնում է տուն և տեսնում է, որ տասը տարվա չորացած կոճղը կանաչել է, վրան ճյուղ ու տերև է բուսնել: Օսմանը հասկանում է իր սխալը, վերադառնում է Հուսկան որդու մոտ ինքը և իր հարազատները մկրտվում են ընդունում քրիստոնեություն և անգամ ցանկանում են հայ դառնալ:
Եվս մեկ պատմություն, թե ինչպես է իր աստվածային զորությամբ Հուսկան որդին ազդում նաև վայրի կենդանիների վրա: Բերկրիում՝ Բանդր սարի վրա, Հուսկան որդին տեսնում է, որ մի քանի հարյուր օձ կռվում են և մեկը մյուսին սպանում է: Հուսկան որդին աղոթք է անում և օձերը հաշտվում են:
Եվ ահա Հուսկան որդի անունը կրող սրբավայր կա նաև ներկայիս Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում: Այն գտնվում է միջնդարյան վանական համլիրի տարածքում: Պատմության վայրիվերումների արդյունքում սրբավայրը միառժամանակ եղել է ավերված վիճակում: Այն մինչև Պարսից շահ Աբասի կողմից կազմակերպված խոշոր բռնագաղթը եղել է գյուղի և տարածաշրջանի կարևոր սրբավայրերից մեկը: Եվ այդպիսին եղավ նաև 19-րդ դարի երկորդ քառորդից սկսած, երբ Թուրքիայի և Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայակական գավառների հայությունը տեղափոխավեց և հաստատվեց Եղիպատրուշի տարածքում:
Խորհրդային աթեիստական տարինեերին պետանվտանգության կառույցները փորձել են ամեն գնով վերացնել սրբավայրի հետքերը և անգամ գյուղի որոշ բնակիչների դրա համար հատուկ հրահանգներ են տվել, բայց նրանցից ոչ ոք չի համարձակվել այդ անաստված քայլին գնալ, իսկ ովքեր ինչ-որ վնաս հասցրել են, ողջ կյանքի ընթացքում նրանց ուղեկցել են անհաջողությունները:
2011 թվականին սրբավայրի վրա տանիք է կառուցվել, իսկ ներսում այժմ պահպանվում է քարամշակության քրիստոնեական արվեստի մի քանի նմուշներ, որոնք հիմնկանում օգտագոծվել են մատուռի պատերի շարվածքներում:
Եղիպատրուշում մի հետաքրքիր սովորույթ կա. բոլոր տաղավար տոներին նախորդող երեկոներին գյուղի երիտասարդները շրջում են գյուղում գտնվող բոլոր սրբավայրերով և նրանց շարքում առաջիններից մեկը հենց Տեր Հուսկան որդի մատուռն է:
Մհեր Համբարձումյան