Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր առաջնային խնդիրն իշխանությունների վերարտադրությունը կասեցնելն է. Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց «Էջմիածին» դաշինքի ավագանու թեկնածու, ՀՅԴ Էջմիածնի Կոմիտեի ներկայացուցիչ Ռուբիկ Ենոքյանը՝ հավելելով, որ Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը մինչ այս պահը բավականին ցածր է, և հասարակությունը փորձում է իր դժգոհությունն արտահայտել ընտրություններին չգնալու միջոցով:
Հիշեցնենք՝ Վաղարշապատ խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցում է 5 ուժ՝ «Էջմիածին» ընդդիմադիր դաշինքը, Իրական ժողովրդավարական կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայրենատէր» կուսակցությունը և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
«Մենք քաղաքացիներին ամեն կերպ փորձում ենք բացատրել, որ այս իշխանությունների վարած քաղաքականությունը Հայաստանը կանգնեցրեց շատ ծանր վիճակի առջև»,- նշեց Ենոքյանը:
Հարցին՝ վարչական ի՞նչ լծակներ են կիրառում իշխանությունները, եթե հաշվի առնենք, որ ՔՊ-ի թեկնածուն նաև գործող քաղաքապետն է, Ռուբիկ Ենոքյանը պատասխանեց՝ բնականաբար, դրանք լինելու են, և քաղաքապետարանն ակտիվորեն ներգրավված է լինելու այդ ամենում, սակայն փորձելու են ամեն կերպ դիմակայել:
Ի՞նչ ակնկալիքներ ունեն «Էջմիածին» դաշինքի ներկայացուցիչներն ընտրություններից. Ռուբիկ Ենոքյանը լավատես է, ըստ նրա՝ «Էջմիածինը» թիմը ձևավորվել է պրոֆեսիոնալ անձանցից, որոնք ունեն քաղաքացիների կարիքները հոգալու, համայնքը ծաղկեցնելու և ազգային-հոգևոր արժեքները վերարժևորելու մեծ պարտավորություն:
Մանրամասները՝ տեսանյութում.
Տես նաև՝ Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը: