|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է տրակտորավարի կողմից վեցամյա երեխային վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի բնակիչը, չունենալով մեխանիկական տրանսպորտային միջոցներ վարելու համապատասախան թույլտվություն և վարորդական իրավունք, 2021թ. սեպտեմբերի 16-ին, «Մեղրի ՃՇՇՁ» ՍՊ ընկերությանը պատկանող մեխանիկական տրանսպորտային միջոց համարվող «CLG-856» մակնիշի տրակտորը հետընթաց վարելով, խախտել է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների համապատասխան պահանջները, ինչի արդյունքում վրաերթի է ենթարկել իր երթևեկությանը համընթաց քայլող վեցամյա աղջկան` անզգուշությամբ պատճառ հանդիսանալով վերջինիս մահվան համար:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ տրակտորավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին: