կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-04 13:31
Տարածաշրջան

Թուրքիան Սև ծովում հայտնաբերել է գազի նոր հանքավայրեր

Թուրքիան  Սև ծովում հայտնաբերել է գազի նոր հանքավայրեր

Թուրքիան Սև ծովում հայտնաբերել է բնական գազի նոր հանքավայրեր: Այժմ Անկարան պատրաստվում է պաշտոնական հայտարարություն անել․ երեկ հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նախնական տվյալները ցույց են տվել, որ նոր «Ամասրա-1» հանքավայրում կան  գազի զգալի պաշարներ: «Միևնույն ժամանակ, երկրի իշխանությունները աուդիտ չեն իրականացրել Սև ծովում հայտնաբերված նոր հանքավայրերից որևէ մեկում»,- գրում է Bloomberg-ը:

Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը չի մեկնաբանում տեղեկությունը: Բայց, ըստ Bloomberg-ի, շաբաթվա սկզբին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  խոստացավ ուրբաթ օրը «լավ լուրեր» բերել Սև ծովի ափերից:

2020-ի օգոստոսին Ռեջեփ Թայիփ Էրդողանն հայտարարել էր, որ Թուրքիան  Սև ծովում հայտնաբերել է գազի մեծ հանքեր: Դրանց պաշարները գնահատվում են 320 միլիարդ խորանարդ մետր գազ: Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ գազի նման ծավալները կբավարարեն Թուրքիայի կարիքները 20 տարի շարունակ: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ասել է, որ գազի արտադրությունը կարող է սկսվել 2023 թվականից: Նախատեսվում է, ընդհանուր առմամբ, հորատել 30-40 հորատանցք:

2020-ին իրականացված երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 405 միլիարդ խորանարդ մետր գազ նաև «Թունա-1» հանքահորում: Սա Սև ծովի ամենամեծ հանքավայրն է: Արտադրությունը կարող է սկսվել 2023 թվականին: