Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, նոյեմբերի 26-27-ը Եվրոպայից Հայաստան մի շարք չվերթներ չեղարկվել են: Մարդիկ պարզապես ճամպրուկներով հայտնվել են անելանելի իրավիճակում: Նրանց ներքին կարգով ասվել է, թե Հայաստանն այդ օրերին խուսափում է չվերթներ ընդունելուց` կապված Սոչիում կայանալիք Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման հետ:
Թե ինչ կապ ունի Եվրոպայի հայերի Հայաստան ժամանումը եռակողմ հանդիպման հետ, պարզաբանել են, թե հայաստանյան իշխանությունները մտավախություն ունեն, որ հանդիպման արդյունքներից հետո Երեւանում բողոքի մեծ ալիք կբարձրանա, ինչին մասնակցելու համար կժամանեն նաեւ մեծ թվով սփյուռքահայեր: Հենց այս սցենարը խափանելու համար էլ խափանել էին նախատեսված չվերթները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում