|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Գերմանիայում, Ֆրանսիային և Ռուսաստանին հետևելով, ցանկանում են արգելել ծայրահեղ ազգայնական թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունը:
Կազմակերպությունը գտնվում է Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի վերահսկողության տակ, սակայն դեռ չի արգելվել:
Ըստ Սահմանադրության պաշտպանության գրասենյակի՝ Գերմանիայում «գորշ գայլերի» ամենահին գործընկերը Թուրք դեմոկրատական իդեալիստների ասոցիացիաների ֆեդերացիան է (ADÜTDF), որը ստեղծվել է 1978 թվականին Մայնի Ֆրանկֆուրտում։ Այն ներառում է 170 տեղական կազմակերպություն՝ 7000 անդամներով։ Ըստ BfV-ի՝ ADÜTDF-ը կապեր է պահպանում MHP-ի` «Ազգայնական շարժում» կուսակցության հետ, որը կառավարական կոալիցիա է կազմում նախագահ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) հետ:
Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվանից խոսվում էր «գորշ գայլերին» արգելելու մասին, սակայն մինչ օրս որոշում չի կայացվել: