Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բունդեսթագը Գերմանիայի կառավարությանը կոչ է արել արգելել «Գորշ գայլեր» թուրքական աջ ծայրահեղական խմբավորման մասնաճյուղերը երկրում:
Չորեքշաբթի՝ նոյեմբերի 18-ին, Գերմանիայի խորհրդարանը մեծամասնությամբ ընդունել է քրիստոնեական կուսակցությունների դաշինքի՝ Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալական միությունների (ՔԴՄ/ՔԴՍ), Սոցիալ-դեմոկրատների, Ազատ դեմոկրատների և Կանաչների դաշինքի համատեղ հայտարարությունը՝ կառավարությանը հորդորելով ուշադիր հետևել «Գորշ գայլեր»-ի գործունեությանը Գերմանիայում և «վճռականորեն ընդդիմանալ օրենքի գերակայության միջոցով. հայտնում է Deutsche Welle- ն:
Ընդգծվում է, որ «Գորշ գայլեր» շարժումը հիմնված է ազգայնական և ռասիստական գաղափարախոսության վրա, թշնամաբար է տրամադրված ժողովրդավարության նկատմամբ և խաթարում է ԳԴՀ-ի ներքին անվտանգությունը:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ կազմակերպությունը կապեր է պահպանում թուրքական «Ազգայնական շարժման» կուսակցությունների (MHP) հետ, որոնք Թուրքիայում իշխող կոալիցիա են կազմում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամիստական «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) հետ:
Ըստ գնահատականների՝ Գերմանիայում կա «Գորշ գայլեր» շարժման շուրջ 11000 անդամ: Նոյեմբերի սկզբին Ֆրանսիայում խմբավորումն արգելվել է «խտրականություն և ատելություն տարածելու» և «բռնության գործողություններում ներգրավվելու համար»:
Բունդեսթագը ողջունել է Ֆրանսիայի կառավարության որոշումը՝ հույս հայտնելով, որ այլ պետություններ նույնպես կհետևեն ֆրանսիական օրինակին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Ֆրանսիան արգելեց «Գորշ գայլերի» գործունեությունը: