| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Բունդեսթագի ընդդիմադիր Ձախ կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը հանդես է եկել Գերմանիայի տարածքում «Գորշ գայլեր» խմբավորման գործունեության կասեցման պահանջով:
«Դաշնային կառավարությունը պետք է անհապաղ հետևի Ֆրանսիայի օրինակին և արգելի այս երկրում «Գորշ գայլերի» հովանոցային կազմակերպության՝ Գերմանիայի դեմոկրատական ազգայնական թուրքական ասոցիացիաների ֆեդերացիայի (ADÜTDF) գործունեությունը»,-նշել է Ձախ կուսակցության պատգամավորը:
Դաղդելենը նշել է, որ, քրդերի, հայերի, ալևիների, հույների և հրեաների դեմ սադրանքներ հրահրելով, նրանք Գերմանիայում ծառայում են հասարակության բևեռացմանը և մասնատմանը:
«ADÜTDF»-ը ծայրահեղ աջակողմյան, ծայրահեղ ազգայնական խոշոր կազմակերպություն է, տարբեր գնահատականներով՝ ունի մոտավորապես 7 հազար անդամ:
«Թուրքիայում «Գորշ գայլերը» իշխանության կոալիցիոն գործընկեր՝ աջակողմյան թուրքական կուսակցության՝ «Ազգայնական շարժման» հետ սերտ կապեր ունեն ահաբեկիչ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շրջապատի հետ: Իսլամիստական և ֆաշիստական կազմակերպությունների նկատմամբ պետք է զրոյական հանդուրժողականություն լինի մեր երկրում: Դրա համար պետք է հետևենք Ֆրանսիայի օրինակին»,- ավելացրել է Դաղդելենը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալ Մուսա Դարմանեն 2020թ. նոյեմբերի 4-ին հայտարարել է, որ Ֆրանսիայում թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը պաշտոնապես արգելվել է: