Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Հայոց ցեղասպանության տարելիցի այս տարվա միջոցառումը։ Հիշատակի արարողությունը նախատեսվում էր կազմակերպել Ստամբուլի Քադըքյոյ (Քաղկեդոն) շրջանում։ Թուրքական իշխանությունները անցյալ տարի ևս արգելել էին ձեռնարկը։
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է պոլսահայկական «Ակօս» շաբաթաթերթի կայքէջը։
Աղբյուրի համաձայն՝ միջոցառման կազմակերպիչը՝ Ապրիլքսանչորսյան հիշատակի արարողության հարթակը, մի հայտարարություն է տարածել, որում ընդգծել է, թե Ստամբուլի նահանգապետարանը, ինչպես անցյալ տարի, այս անգամ ևս ոչ մի տրամաբանական հիմք չի ներկայացրել այդ ձեռնարկի արգելման պատճառների վերաբերյալ։
Ապրիլքսանչորսյան հիշատակի արարողության հարթակն իր հայտարարության մեջ նաև հավելել է, թե այն դեպքում, երբ ցեղասպանության ուրացողները, փոքրամասնություն դարձած ժողովուրդներին ցեղապաշտական ատելության խոսքերի միջոցով թշնամացնողները ազատ թրև են գալիս, այն պայմաններում, երբ ռասիստական թեմաներով հավաքույթները և ցույցերը ազատ են, անընդունելի է 1915 թ․ մեր կորցրածը հարգանքով և հանդարտորեն հիշատակող մեր միջոցառման արգելումը։
Հիշեցնենք, որ համավարակից առաջ, սկսած 2010 թ․, Թաքսիմում, Թյունելում և Շիշհանեում ամեն տարի կազմակերպվում էին Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներ։ Ավելին, վերջին տարիներին նման ձեռնարկներ են իրականացվել անգամ Արևմտյան Հայաստանում՝ Դերսիմում և Թուրքիայի ուրիշ մեծ քաղաքներում։
https://www.agos.com.tr/tr/yazi/28487/24-nisan-anmasi-yine-yasaklandi
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net