Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատվաստումների վերաբերյալ մտավախությունները բնորոշ չեն միայն Հայաստանին, ամբողջ աշխարհում կան այդպիսի մտավախություններ. խոսելով երեխաների պատվաստումների հետ կապված խնդիրների մասին` ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի օգնական, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար բժիշկ Գայանե Սահակյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում պատվաստանյութեր չեն արտադրվում, մեր երկիրը պատվաստանյութեր ներկրում է միայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈւՆԻՍԵՖ-ի միջոցով, իսկ դրանք անցել են ստուգման բոլոր գործընթացները և հավաստագիր ունեն յուրաքանչյուր չափաբաժնի համար: Սկսած ներկրման պահից մինչև վերջին կետը` պատվաստանյութի պահպանման ջերմային ռեժիմը հսկվում է:
«Պատվաստումները սկսվում են ծննդատնից և շարունակվում են ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններում: Մեր երկրում երեխաների շրջանում հիմնականում կան կապույտ հազի և հեմոֆիլուսային B տեսակի վարակի խնդիրները: Եթե երեխան ժամանակին պատվաստում չստանա, վտանգ կա, որ կվարակվի կապույտ հազով, որը ծանր հետևանքներ կթողնի: Երեխան ծնվելիս մորից ստանում է պատրաստի հակամարմիններ կապույտ հազի դեմ պայքարելու համար, բայց դրանք մշտական չեն, դրանց քանակն աստիճանաբար նվազում է, և մինչև 2 ամսական երեխայի մոտ դրանք գրեթե 0 են դառնում: Հենց սա է պատճառը, որ 1,5 տարեկանում երեխան արդեն պետք է ստանա պատվաստման առաջին դեղաչափը: Պատվաստանյութերն անվտանգ են, բայց հետպատվաստման շրջանում երեխայի մոտ կարող են առաջանալ ռեակցիաներ, հիմնականում` ջերմության տեսքով: Եթե պատվաստումից անմիջապես հետո ջերմությունը տևում է մինչև 48 ժամ, դա պատվաստման ջերմությունն : Պատվաստման ջերմությունը հասնում է 38 աստիճանից մինչև 38,5 աստիճանի»,- ասաց բժիշկը:
Նա նաև հավելեց, որ կա թիմ, որը եռամսյակը մեկ պատահական գալիս և ստուգում է պատվաստանյութերը, դրանց ժամկետները և այլն: