|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Քլուգեն վստահեցրել է, որ Covid-19-ի դեմ պատվաստանյութեր արտադրողներն անդադար աշխատում են ՝ լրացնելու երկրներին արվող մատակարարումների պակասը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նա շեշտել է՝ ըմբռնում պետք է լինի, որ ոչ ոք ապահով չէ, քանի դեռ բոլորը չեն պատվաստվել:
Պատասխանելով Եվրամիության 27 երկրների պացիենտներին Pfizer և AstraZeneca պատվաստանյութերի մատակարարման ուշացման մասին հարցին՝ Քլուգեն ասել է, որ կառավարությունները և արտադրողները պետք է միասին աշխատեն խնդիրների լուծման ուղղությամբ:
«Իրականությունն այն է, որ պատվաստանյութերի պակաս կա, բայց մենք չենք կասկածում, որ արտադրողները աշխատում են «24-7» ռեժիմով՝ այդ բացերը հաղթահարելու համար»,-ասել է Քլուգեն ու վստահություն հայտնել, որ և մենք վստահ ենք, որ ուշացումների հարցը կկարգավորվի ապագայում լրացուցիչ արտադրության միջոցով: