կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-17 18:00
Հասարակություն

Երևանի ռադիո. քրդական մշակույթի պատմության ուղենիշը

Երևանի ռադիո. քրդական մշակույթի պատմության ուղենիշը

Քամրան Էլենդի «Ինքնության մեղեդիները. Երևանի ռադիոյի (Հայաստանի Հանրային ռադիոյի-Ակունքի խմբ) քրդերեն թողարկումը» վերնագրով գիրքը լույս է ընծայվել «Իլեթիշիմ» հրատարակչության կողմից: Էլենդը գրքում քննարկում է քրդական ինքնության և Երևանի ռադիոյի միջև առկա ուժեղ կապը: Էլենդի հետ հարցազրույց ենք անցկացրել գրքի անցած ուղու և հայ-քրդական հարաբերությունների մասին:

Երևանի ռադիոյի քրդերեն հաղորդումների ծրագիրը ինչպիսի՞ ներդրում է ունեցել 20-րդ դարում քրդական մշակույթի պատմության և քրդական ինքնության մեջ:

Որևէ «էթնիկ» հանրության ազգաստեղծման կարևոր փուլերից մեկը ազգային՝ մասնավորապես հանրության կոլեկտիվ հիշողությունը և ընդհանուր պատմությունն է: Որքան էլ հակասական լինի, կարող ենք  ենթադրել, որ այս տեսակետը հիմնականում ճիշտ է։ Թեև Երևանի ռադիոն բազմաթիվ գործառույթներ ունի քրդական մշակույթի պատմության մեջ, սակայն վերջինիս եզակի է դարձնում այն, որ մի միջավայրում (նկատի ունի Թուրքիան-Ակունքի խմբ), ուր քրդական ինքնությունն ու լեզուն արհամարհվում և մերժվում էին, որտեղ փորձում էին այն անտեսանելի դարձնել և, ամենակարևորը, նյութական արգելքներով փորձում էին վերահսկողության տակ առնել այդ ամենը, քրդական ինքնության և լեզվի հետ կապված ինչ էլ լիներ, ունկնդիրների համար արժեքավոր էր համարվում: Խորհրդային քուրդ մտավորականների կողմից հավաքված բանահյուսական նյութերը, ովքեր ժամանակաշրջանի պայմաններին համապատասխան մասնագիտական կրթություն էին ստացել, ռադիոյով ունկնդրվում էին մեծ լսարանի կողմից, երբ աշխարհի սահմանները դեռևս սկսվում էին աշիրեթի սահմաններից, սակայն լայն զանգված կար, որը պատրաստ էր լսելու այն: Կարճ ասած, Երևանի ռադիոն կարողացել է իր ունկնդիրներին պատմել քրդական ինքնության և լեզվի մասին՝ շարժելով նրանց հետաքրքությունը և ի մի բերելով տարբեր սեռի, տարիքի և կարգավիճակի մարդկանց մեկ ընդհանուր հիմքի վրա: Ռադիոն գրագիտություն չի պահանջում և կարելի է այն լսել հաճույքով՝ առանց հոգնելու. տպագրական սարքից առավել ժողովրդավարական և մեծամասնության սարք լինելը ընդհանրականության մեկ այլ պատճառ էր այս առումով: Այս կերպ ռադիոլսողներին ապահովելով այն, ինչ պատկանում է սեփական ինքնությանը և մշակույթին, և ընդհանուր ազգային արժեքների հողի վրա վերադառնալու հնարավորություն տալով նրանց, մյուս կողմից էլ հիշեցնելով ունկնդիրներին, որ իրենց պատկանածն արժեքավոր է և հարուստ, նրանց՝ ինքնավստահություն և քաջություն ձեռք բերելու մեջ օգնելով՝ կամաց-կամաց հող նախապատրաստվեց հուզական միջավայրի առաջացման համար:

Ձեր հարցազրույցների մասնակիցներից մեկի հետևյալ միտքը, թե «Ա՜յ մարդ, մեզնից՝ քրդերից, իրոք արժի վախենալ տե՛ս էէէ, մինչև իսկ այս տուփի (ռադիոյի) մեջ ենք մտել», հրապարակվել է նաև պատմաբան, դոկտոր, պրոֆ Համիդ Բոզարսլանի՝ այս գրքի համար հեղինակած առաջաբանում։ Կարծում եմ, այդ միտքը մի ուշագրավ խոսք է, որը ցույց է տալիս, թե Երևանի ռադիոյի քրդերեն հաղորդումների ծառայությունն ինչ էր նշանակում քրդերի համար, հատկապես 1960-80-ական թվականներն ընդգրկող ժամանակահատվածում։ Կարո՞ղ եք այդ միտքը մեկնաբանել։

Ուսումնասիրության դաշտում խոսելով Երևանի ռադիոյի ունկնդիրների հետ՝ ես հանդիպել եմ այս արտահայտությանը նման մի քանի դեպքի: Նման արտահայտությունների հետ հաճախակի հանդիպելու պատճառը, կարծում եմ, նորից կապված է ժամանակաշրջանի ժխտողական և արգելքներ սահմանող վերաբերմունքի հետ: Ամենատարրական իրավունքների պահանջների ոտնահարումը, քրդության և քրդերենի վերաբերյալ մերժողականության ճնշումը մի միջավայրում, ունկնդիրների կողմից տարակուսանքին արժանի մի իրավիճակ էր ժամանակաշրջանի ամենազարգացած տեխնոլոգիան համարվող ռադիոյից մարդկանց անարժեք համարվող լեզուն լսելը: Անհրաժեշտ է մտածել այս արտահայտության զարմանքի ու շփոթմունքի մասին, մի քիչ էլ խիզախման և հուզմունքի զգացումների ուղեկցմամբ: Պետք է դա համարենք որպես գոհունակության, հուզմունքի, տարակուսանքի և մի քիչ խիզախության արտահայտություն, երբ ժխտվում և արգելվում է անհատի մշակույթի վերաբերյալ ինչ էլ որ լինի, և նա լսում է իր լեզուն բարձր տեխնոլոգիական սարքից: Մեկ էլ, կարծում եմ, որ այս արտահայտությունը ժխտված և արգելված, հոգեբանորեն արդեն թերարժեքության բարդույթով համակված հոգեվիճակ կրող մարդու պատկանող մշակույթի մասին՝ «Փաստորեն այդքան էլ անարժեք չէր» մտքի մեջ ընկնելու պահին արտահայտված վիճակն է:

Ի՞նչ ազդեցություն ունեցավ Երևանի ռադիոյի քրդական ծառայությունը քուրդ-հայկական հարաբերությունների վրա:

Երևանի ռադիոյի քրդական հեռարձակումների անդրադարձը հայ-քուրդ հարաբերություններին բացարձակապես դրական է եղել։

Ռադիոյի հեռարձակման տարիներին քրդերի մեծամասնության մոտ կրթական ցածր մակարդակը հաշվի առնելով, անկախ քաղաքային կամ գյուղական բնակավայրից, նրանք գտնվել են հոգևորականների ազդեցության տակ, ովքեր բացասական նախապաշարմունքներ ունեին հայերի և ոչ մուսուլմանների նկատմամբ։ Քրդերի ճնշող մեծամասնությունը երախտագիտություն ու ամոթ է զգացել այն փաստից, որ այդ դժվարին ժամանակներում նրանք իրենց լեզուն Երևանից են լսում։ Հայերի նկատմամբ վերին աստիճանի վատ նախապաշարմունքներ ունեցող սերնդի սուր գաղափարները այս ռադիոյի հեռարձակումների արդյունքում որոշակիորեն ջնջվեցին։ Հետևաբար, եթե մեր այսօրվա ապրած տարածքում մարդիկ կարող են որոշ չափով համակրել հայերին, ապա  դա մի փոքր էլ պայմանավորված է Երևանի ռադիոյի թողած ժառանգությամբ:

Այսօր քրդական ինքնության համար կենսական նշանակություն ունեցող մեդիա գոյություն ունի՞:

Ձեր հարցի պաատասխանին խորագիտակ չլինելով հանդերձ, ելնելով նրանից, որ այդ ուսումնասիրության միտքն իմ մոտ է առաջացել, կարող եմ համեստորեն ասել հետևյալը. Երևանի ռադիոն որպես ակադեմիական ուսումնասիրություն կատարելու գաղափարը ծագեց սոցիալական մեդիայում ռադիոյի մասին առատ նյութի և կարոտախտ տեսնելուց հետո: Գիտեք, որ սոցիալական մեդիայի գործիքները այլևս դարձել են մեր կյանքի գրեթե անբաժան մասը: Այս մեդիան միայն քրդական ինքնության համար չէ, որ կենսական նշանակություն ունի, այլև մյուս բոլորի ինքնության համար, քանզի վերածվել է մարդկանց զգացմունքների վրա ազդեցություն ունեցող, զգացումներ հարուցող և ինքնության վերաբերյալ գաղափարներ քննարկող մի հարթակի: Չնայած անցել է 40-50 տարի, Երևանի քուրդ մտավորականների սերնդի կողմից արտասովոր ջանքերով հավաքված  նյութերը դեռևս մեծ ծավալով շրջանառվում են սոցցանցերում և ուշադրություն գրավում։ Ինչպես նաև այդ երգերն ու թյուրքյուները  երիտասարդ երաժիշտների կողմից մատուցվում են ավելի արդիականացված գործիքներով և «քավր» տարբերակներով, ժամանակի ոգուն հարմարեցված ձևով և դիպչում են տարիքի պատճառով երբեք ռադիո չլսած Y և Z սերունդների զգացմունքներին: Սա մի վիճակ էր, որ ես տեսա Երևանի ռադիոյում և ուշադրությունս գրավեց: Սա կարող ենք մտածել քրդական մշակույթի և արվեստի բոլոր ոլորտների վերաբերյալ: Հետևաբար կարող եմ ասել, որ բոլոր ինքնության ու մշակույթների պես, քրդական ինքնությունն ու մշակույթն էլ, երբ շրջանառվում է սոցիալական մեդիա հարթակներում, դառնում է ընդունված և գործընկերային։

Կա՞ որևէ բան, որը կցանկանայիք ավելացնել կամ ուշադրություն հրավիրել գրքի վերաբերյալ:

Երբ սկսում էի ուսումնասիրությունս, առավելապես մտադրված էի կենտրոնանալ ոչ այնքան Երևանի ռադիոյի պատմության վրա, որքան ներդրում ունենալ քրդական ազգայնականության մեջ առաջնորդներ-մտավորականների վրա կենտրոնացած, «Առաջնորդները հայեցակարգ են մշակում, հանուն որի զանգվածները զոհվում են» տիպի կոպիտ շարադրանքով արտահայտված քրդական ազգայնականության մասին ուսումնասիրությունների դեմ մի համեստ առարկությամբ հանդես գալու գործում, սակայն երբ նախաձեռնեցի այս աշխատությունը գրելու գործը, նկատեցի, որ մեր կյանքի վրա այդքան մեծ ազդեցություն թողած և թողնել շարունակող այդ ռադիոյի մասին խիստ սակավ կանոնակարգված նյութ կա։ Հետևաբար, պարտավորված զգացի ուսումնասիրության մեջ հասարակ մարդկանց՝ ինքնությունն ըմբռնելու և յուրացնելու գործընթացի վրա «ներքևից» հայացք նետելու հետ մեկտեղ, նաև նյութեր ժողովել ինձանից հետո այդ ռադիոն և վերջինիս ժառանգությունն ուսումնասիրել ցանկացող հետազոտողների համար։ Արդյունքում՝ թե՛ քրդական ազգայնականությունը մոբիլիզացնող օրգաններից մեկը հայտնագործեցի և թե՛ երևանյան քրդերի և Երևանի ռադիոյի մասին էթնո-պատմական ուսումնասիրություն իրականացրած եղա։ Ի՜նչ էի ուզում, ի՛նչ եղավ․․․ Թե որչափ եմ այդ երկու գործը հաջողել՝ հարգարժան ընթերցողը կորոշի։ Օգտվելով առիթից՝ ձեզ և այս աշխատության ընթերցողներին շնորհակալություն եմ հայտնում հետաքրքրվելու համար։

http://www.agos.com.tr/tr/yazi/26405/erivan-radyosu-kurt-kultur-tarihinde-bir-kilometre-tasi

Ֆերդա Բալանջար

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net