|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր առավոտից Երևանում եւ շրջակա գյուղական համայնքներում փոփոխական ամպամածություն էր նկատվում: Նույնիսկ թույլ անձրև տեղաց: Իշխանությունների ձեռնարկած գյուղափրկիչ քայլերի շնորհիվ այս պահին Երևանում արև է: Ջերմաստիճանը` 20 աստիճան 0-ից բարձր: Օդի հարաբերական խոնավությունը 65 տոկոս է: Աղտոտվածությունը չի իջնում 90 տոկոսից, իսկ թթվածնի քանակը`0-ից: Մեր հավաստի աղբյուրները տեղեկացնում են նաև, որ այսօր առավոտից ոչ մի լրատվամիջոցի դեռևս դատի չեն տվել: Լուրերի թողարկումն այսքանով ավարտվեց: Նորություններ լինելուն պես կմիանանք առանց զգուշացնելու:
Հարգելի' ռադիոլսողներ, առայժմ ունկնդրեք գուսանական երգեր: Ջիվանի, «Քանքարավոր ընկեր» կամ ինչպես ասում են` «Խեղճ բլուրս բարձր սարիդ վնաս չէ»: Երգը մի խումբ օլիգարխների եւ ներկա ու նախկին քաղաքական գործիչների պատվերով կատարում է բռնադատված լրագրողների քառաձայն երգչախումբը` մասնակցությամբ «Ժամանակ», «Հայկական ժամանակ», «Երկիր», «Հրապարակ» թերթերի: Մենակատար` Report.am կայք: