|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Սիրելի՛ ընկերներ, ավարտում եմ 2012 թվականի օգոստոսից Արդարադատության նախարարությունում սկսած աշխատանքս՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սկզբում Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ, հետո բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, այնուհետև վարչության պետ ու վարչության պետ-մամուլի քարտուղար աշխատածս տարիների լավագույնը, բացի աշխատանքային շատ լուրջ փորձից, գիտելիքների պաշարից, Նախարարության իմ սիրելի ու հարազատ դարձած գործընկերներն են, որոնց մի մասը գործընկերոջից դարձել են իրական ընկերներ։