Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ադրբեջանը պետք է հերթական անգամ տեղեկացնի միջազգային հանրությանը, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը: Միաժամանակ լուրջ միջոցառումներ են հարկավոր իրական անվտանգության ապահովման համար. ասվում է ադրբեջանցի լրագրողների ռազմական հետազոտությունների «Դոկտրինա» կենտրոնի` ԶԼՄ-ներում տարածած հայտարարության մեջ:
«Ստացված տեղեկությունների համաձայն` հայերը վճռական են օդանավակայանը շահագործման հանձնելու հարցում: Տհաճ հետեւանքներից խուսափելու համար պաշտոնական Բաքուն պետք է նախապես լուրջ քայլեր ձեռնարկի: Հայկական կողմն արդեն պատրաստ է Բաքվին սադրանքի մեջ ներքաշել: Դա կանխելու պատասխանատվությունն ընկնում է միջազգային կառույցների, հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդների ուսերին»,- հայտարարել է կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերենլին:
Նրա կարծիքով` ավիափոխադրումների միջոցով զենք ու տարատեսակ տեխնիկա է փոխադրվելու «Ադրբեջանի օկուպացված տարածքներ»: «Ադրբեջանական օդուժը պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնի հանրապետության օդային սահմանների խախտումը կանխարգելելու համար»,- հայտարարել է նա:
Ստեփանակերտի օդանավակայանում ավարտին են մոտենում վերականգնման ու տեխնիկական աշխատանքները: ԼՂՀ քաղավիացիայի վարչության պետ Դնիտրի Ատբաշյանի խոսքերով` հավանորեն 2012-ի գարնանը կիրականացվի Ստեփանակերտ-Երեւան-Ստեփանակերտ չվերթը: «Էյր Արցախ» ընկերությունը ուղեւորափոխադրումներ կիրականացնի CRJ-200 50 տեղանոց 3 ինքնաթիռով: Հետագայում նախատեսվում են չվերթեր նաեւ այլ ուղղություններով: