Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. նոյեմբերի 16-ին ՀՀ բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով՝ տարբեր սոցիալական հարթակներում և կայքերում ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններ են տարածվում, որոնցում մասնավորապես կոչ է արվում հայերի դեմ սկսել հեռախոսային «ահաբեկչական» գործողություններ (Друзья, просим Вас начать компанию телефонного террора против армян): Այդ հաղորդագրություններում խորհուրդ է տրվում հավաքել +374 երկրի կոդը, այնուհետև բջջային կապի օպերատորների բոլոր 91, 99, 43, 77, 93, 94, 98 հեռախոսային կոդերը, ինչից հետո հավաքել 7-նիշանոց որևէ համար և ռուսերենով ձայնային կամ տեքստային հաղորդագրություններ ուղարկել Ադրբեջանի հետ սահմանամերձ քաղաքները և բնակավայրերը անմիջապես լքելու կոչերով:
«Միաժամանակ, կոչ է արվում ուղերձներ տարածել՝ համաձայն որոնց, Մեղրի, Կապան, Քաջարան, Ջերմուկ, Տաթև, Գորիս, Տեղ, Սիսիան, Անգեղակոթ քաղաքներն ու բնակավայրերը շուտով օկուպացվելու են ադրբեջանական զինված ուժերի կողմից, և որ այդ հողերն արդեն հանձնված են Ադրբեջանին, ինչպես նաև տարածել, որ «Յաշմա»-ն և ադրբեջանական հատուկ ծառայությունների դիվերսիոն խմբերը արդեն այդ բնակավայրերում են:
ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է լինել զգոն, անուշադրության մատնել հնարավոր կասկածելի զանգերը և հաղորդագրությունները:
Հարգելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում չտարածել կասկածելի, չճշտված տեղեկություններ, զինված ուժերի կամ զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ ու բացառապես ապավինել պաշտոնական տեղեկատվական աղբյուրներին»,- նշված է հաղորդագրությունում: