Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի դուստրը և երկու որդիները պետական պաշտոններ են զբաղեցրել միջանկյալ ընտրությունների ընթացքում` իրենց մրցակիցների նկատմամբ հասնելով մեծագույն առավելության, տեղեկացնում է CNN-ը:
Ըստ լրատվամիջոցի` ընտրություններն ուղեկցվել են մի շարք խախտումներով: Սառա Դուտերտեն, որն զբաղեցնում է Դավաոյի՝ իր հոր հայրենի քաղաքի քաղաքապետի պաշտոնը, վերընտրվել է պաշտոնում` ստանալով ավելի քան 580 հազար ձայն, իսկ նրա միակ մրցակիցը՝ ընդամենը 4 հազար ձայն:
Քաղաքապետի եղբայրը՝ Սեբաստիան Դուտերտեն, դարձել է Դավաոյի փոխքաղաքապետը: Նշվում է, որ ընտրություններում նա մրցակիցներ չի ունեցել: Նա զբաղեցրել է այն պաշտոնը, որն ավելի վաղ ազատել էր նրա եղբայրը՝ Պաոլո Դուտերտեն, որն էլ իր հերթին քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրի Ներկայացուցիչների պալատի պատգամավորի պաշտոնը: Պաոլոյի օգտին է քվեարկել են 197 հազար քաղաքացի, երբ նրա մրցակիցը ստացել է գրեթե 5.000 քվե:
Նշվում է, որ ընտրությունների ընթացքում պետական կառավարման բարձրագույն մարմիններ ընդդիմությունից ոչ մի թեկնածու չի անցել:
Լրատվամիջոցը փաստում է նաև, որ Ֆիլիպինների նախագահը հայտնի է իր կտրուկ արտահայտություններով ու վարքագծով: