Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանի իշխանության հերթական դավաճանության՝ Գորիս-Կապան միջպետական նշանակության ավտոճանապարհն Ադրբեջանին հանձնելու և թշնամու կողմից այնտեղ մաքսակետեր տեղադրելու դեմ նոյեմբերի 11-ին կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու քաղաքացիները:
«Ժողովրդավարության փայլող աստղ» համարվող փաշինյանական Հայաստանում խաղաղ ցուցարարներին ոստիկանական անանց «պարիսպների» միջոցով մոտիկ չթողեցին կառավարության շենքին (նույն ժամին այլ պահանջներով հանդես եկող քաղաքացիներին, ի տարբերություն հայրենիքի հանձնման դեմ բողոքող մարդկանց, ազատորեն թույլատրել էին մոտենալ կառավարության շենքին): Ավելին՝ ռեժիմը հրամայեց ոստիկանական հատուկ նշանակության ստորաբաժանմանը՝ «կարմիրբերետավորներին», բիրտ ուժ կիրառել խաղաղ ցուցարարների հանդեպ և բերման ենթարկել նրանց:
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության («կարմիրբերետավորների») գումարտակը մշտապես առանձնացել է իր որոշ ներկայացուցիչներով, որոնք իրենց արյունարբու պահվածքով առանձնակի ուժգնությամբ են ուզեցել ցույց տալ իրենց հավատարմությունը շեֆերին: Նոյեմբերի 11-ը ևս բացառություն չէր: Այս անգամ ասպարեզում էր գումարտակի պետի տեղակալ, Կարտոշկա Խչո մականունով հայտնի Խաչիկ Թովմասյանը: Նա, ինչպես տեսնում եք առաջին լուսանկարում, ժամանակին առանձնակի հպարտությամբ է լուսանկարվել Սերժ Սարգսյանի լուսանկարի տակ: Երկրորդ լուսանկարում, իր գլադիատորական պահվածքով հարձակվելով խաղաղ ցուցարարների վրա, նա արդեն հավատարմության նոր երդում է տալիս Փաշինյանի հայրենավաճառ իշխանությանը:
Հիշեցնենք նաև, որ Կարտոշկա Խչոն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի 3-րդ հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից հրաժարվեց 2020 թ. դեկտեմբերի 22-ին: Ըստ տարածված տեղեկությունների՝ նա միացել էր ընդդիմության շարժմանը: Այդուհանդերձ, կարճ ժամանակ անց, բոլորի, այդ թվում՝ համակարգի ներկայացուցիչների համար անհասկանալի ու մութ պայմաններում նա սուսուփուս, կարելի է ասել՝ «գաղտագողի» վերականգնվում է նույն պաշտոնում: Արդեն պարզորոշ է՝ ինչպես և ինչու դա տեղի ունեցավ. Խ. Թովմասյանը, առանձնակի դաժանություն ցուցաբերելով՝ ապացուցում է, որ ինքը ոչ թե ընդդիմադիր գործիչ է կամ «քոչարյանական», այլ ռեժիմին անձնուրաց ծառայող «նիկոլական»:
Հիշեցնենք՝ 2020 թվականից սկզբնավորված ռեֆորմի համաձայն՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության և ճանապարհային ոստիկանության փոխարեն ստեղծվեց նոր՝ պարեկային ծառայություն, որն առաջին փուլով 2021 թ. առաջին եռամսյակում գործարկվեց Երևանում, իսկ ամբողջ հանրապետությունում կգործարկվի 2022 թվականի առաջին եռամսյակում: Լուծարված ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակը դարձավ Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակ:
Արդյունքում՝ նախկինում մոլի «սերժական», այժմ՝ «նիկոլական» բերետավորը՝ Կարտոշկա Խչոն, նույն ինքը՝ Խաչիկ Թովմասյանը, Նիկոլի ռեժիմին անձնվիրաբար ծառայելու և իր երբեմնի սիրելի ընդդիմությանը ջարդելու խոստման դիմաց վերանշանակվելով՝ արդեն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի կամ հայտնի «կարմիրբերետավորների» հրամանատարի տեղակալն է:
Վ. Սարգսյան