Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-11-11 15:14
Աշխարհ

Մոսկվան կարևոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցերի վերսկսումը Ղարաբաղ. Զախարովա

Մոսկվան կարևոր է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցերի վերսկսումը Ղարաբաղ. Զախարովա

Ռուսաստանը կարևոր է համարում որքան հնարավոր է շուտ վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների լայնամասշտաբ այցերը Ղարաբաղ։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք կարծում ենք, որ կարևոր է որքան հնարավոր է շուտ վերականգնել համանախագահների լիաֆորմատ գործուղումների պրակտիկան այս տարածաշրջան»,- ասել է նա։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն է վայելում»,- ընդգծել է Զախարովան՝ հավելելով, որ ՌԴ ԱԳՆ-ն կարևոր է համարում շարունակել ջանքերը եռյակի շրջանակներում, առաջին հերթին՝ տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում։