Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչները զբաղվում են բացառապես Արցախյան հարցի կարգավորմամբ։ Դա ամրագրված է ԵԱՀԿ-ի իրենց մանդատում։
Ս. թ. ապրիլի 13-ի հայտարարության մեջ եռանախագահներն ընդգծել են Արցախյան հակամարտության վերջնական, համապարփակ եւ կայուն կարգավորման հասնելու անհրաժեշտությունը հատուկ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Այդ կապակցությամբ Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ է արվել առաջին հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո», - այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել Է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Նա նաեւ նշել է այն հարցերը, որոնք պահանջում են ջանքեր գործադրել։ Դրանք վերաբերում են միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին՝ համապատասխան ռազմագերիների եւ այլ պահված անձանց վերադարձին, հակամարտությունում տուժած շրջաններում ականազերծում իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակմանը, Արցախ մուտքի սահմանափակումների վերացմանը, այդ թվում ՝ միջազգային մարդասիրական, կազմակերպությունների ներկայացուցիչների, կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանման եւ պաշտպանության, տուժած համայնքների միջեւ ուղիղ շփումների եւ համագործակցության խրախուսմանը եւ մարդկանց միջեւ վստահության միջոցների ամրապնդմանը:
«Ցանկանում եմ ընդգծել, որ համանախագահների ձևաչափը վայելում է միջազգային լայն աջակցությունը։ Հենց այս շրջանակներում պետք է ընթանա Արցախի հակամարտության քաղաքական կարգավորումը։ Ինչպես հայտնի է՝ Բաքվի և Երևանի միջև տարաձայնություններն էական են մնում հատկապես Արցախի կարգավիճակի հարցում։ Երկու երկրներն էլ գտնվում են լիարժեք երկխոսության եւ փոխվստահության վերականգնման ճանապարհին», - ասել է Զախարովան:
Ըստ Զախարովայի՝ Ռուսաստանը ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման, այն բարգավաճման գոտի դարձնելու ուղղությամբ: Ռուս խաղաղապահները երաշխավորում են խաղաղությունն ու անվտանգությունը Արցախում։
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։ Ռուսական կողմը սերտորեն ներգրավված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հանգուցալուծման և լարվածության թուլացման գործում։ Մենք Բաքվի եւ Երեւանի հետ կանոնավոր շփումներ ենք պահպանում բարձր եւ բարձր մակարդակով, օպերատիվ կապ է հաստատվել ռազմական, սահմանապահ ծառայությունների եւ, իհարկե, արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով», - նշել է Զախարովան: