Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-11-11 12:08
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զարթնե՛ք, ձեզ քնեցրել և սպանում են․ Թադևոս Ավետիսյան

Օր-օրի մեր անվտանգային խնդիրները խորանում են, չի կարելի անտարբեր լինել նման տիպի հարցերին, որովհետև անտարբերությունն էր, որ մեզ հասցրել է այս օրին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Կառավարության շենքի դիմաց՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր կառուցելու տեղեկատվությանն ի պատասխան դիմադրության ակցիայի ժամանակ։

Ստացվում է, որ մեր մեկ համայնքը մյուս համայնքին կարող է միանալ միայն թուրքի սահմանն անցնելով, ասաց նա, սա՞ է ապաշրջափակումը, սրա՞ վրա են հիմք դնում, որ պիտի զարգացնեն երկիրն ու պետությունը․ նման բան չի կարող լինել, փաստերը շատ են։

Նա արձանագրեց, որ հիմա ղափանցին Գորիս պիտի անցնի թուրքի մաքսակետը և թուրքի զինվորների միջով անցնելով։

«Այսպիսի տնտեսական զարգացում որտե՞ղ եք տեսել։ Թշնամին այնքան է լկտիացել, որ բացահայտ, ողջ աշխարհի առջև ցուցադրում է իր ուժը։ Թուրք-ադրբեջանական տանդեմն է թելադրելու ինչ տնտեսական շարժեր պետք է տեղի ունենան։ Մենք գնալու ենք լրիվ անկլավացման»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։

Նա նշեց, որ մեր երկիրը հիմա էլ հայտնվում է  եռակողմ շրջափակման մեջ՝ Արևմուտքից, Արևելքից, հիմա նաև Հարավից․ սա բերելու է հյուծված մեր տնտեսության է՛լ ավելի հյուծման։

Եթե սա էլ մենք հանդուրժենք, նրա համոզմամբ, հաջորդը լինելու են մյուս տարածքներում զիջումները, որի մասին այս իշխանություններն արդեն խոսում են։

«Պետք է ոտքի կանգնենք և ցույց տանք մեր դիմադրությունը, մեր իմունիտետը։ Այլընտրանք չկա՝ կորցնելու ենք մեր պետականությունը, դառնալու ենք պանդուխտ՝ աշխարհով մեկ ցրված։ Զարթնե՛ք, ձեզ քնեցրել և սպանում են»,-ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում․