|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ զրուցել ենք զբաղվածության ոլորտից։ Ավետիսյանին մտահոգում են «Զբաղվածության մասին» ՀՀ օրենսդրությունում հնարավոր փոփոխությունները։ Տնտեսագետը կարծում է, որ հիմնական նպատակը զբաղվածության պետական ծրագրերի կատարողականի ապահովումն է և պետբյուջեից ոլորտային ծրագրերի իրագործմանն ուղղված միջոցների ծախսումը. գրում է B24-ը:
«Փորձում են այնպես անել, որ հետագայում գոնե առերևույթ չարձանագրվեն 2018-ի 75 տոկոս և 2019-ի 9 ամիսներին գրանցված 50 տոկոս թերակատարումը», - նկատում է Ավետիսյանը։
Վերջինիս կարծիքով օրենքի փոփոխության նախագիծը հակասում է տարածքային համաչափ զարգացման, ժողովրդագրական իրավիճակի բարելավման հիմնական նպատակադրումներին։
«Ավելին՝ այս նախագծով առաջարկվող փոփոխությունները հակասում են նաև «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով ամրագրված զբաղվածության պետական քաղաքականության հիմնական հետևյալ սկզբունքներին՝ սոցիալական ներառման և ըստ առաջնահերթությունների՝ պետական աջակցության ապահովմանը», - ասում է Թադևոս Ավետիսյանն ու նկատում՝ այս նախագծին օրենսդրական ուժ տալու դեպքում կարող ենք ունենալ նաև ժողովրդագրական խնդիրներ։