Փոխարժեքներ
20 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.97 |
EUR | ⚊ | € 410.79 |
RUB | ⚊ | ₽ 3.89 |
GBP | ⚊ | £ 491.54 |
GEL | ⚊ | ₾ 142.35 |
Նոյեմբերի 10-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Օրինագծով առաջարկվում էր ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատել եւ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը սահմանել աշխատանքային օր:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ օրինագծի վերաբերյալ եղել են բազմաթիվ քննարկումներ եւ որոշում է կայացվել հունվարի 2-ը եւս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցանկում:
Էկոնոմիկայի նախարարը, անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հունվարի 5-ը եւ 7-ը ոչ աշխատանքային թողնելու առաջարկին, նշել է, որ առաջարկը մանրամասն ուսումնասիրվել է, սակայն այն ընդունելը տնտեսական առումով նպատակահարմար չէ:
ԱԺ պատգամավոր Արամ Վարդեւանյանն իր ելույթում նշել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկը չընդունելու վերաբերյալ բովանդակային հակափաստարկ չի լսել: Ըստ նրա՝ ներկայացված փոփոխություններով նախագիծն ընդունելի չէ:
Հարակից զեկույցում ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանը, անդրադառնալով Մայր Աթոռի առաջարկը չընդունելուն, նշել է, որ իրականացվել են տնտեսական հաշվարկներ:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: