կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-07 10:40
Հասարակություն

ՀՀ դատական համակարգում վերջին 25 տարվա կատարված բոլոր բարեփոխումները զրոյացված են. պատգամավորը՝ Առուշանյանի գործով դատարանի որոշման մասին

ՀՀ դատական համակարգում վերջին 25 տարվա կատարված բոլոր բարեփոխումները զրոյացված են. պատգամավորը՝ Առուշանյանի գործով դատարանի որոշման մասին

Հայաստան դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի գործով երեկ տեղի ունեցած դատական նիստի մասին: 

«Երեկ Գորիսում էինք, մասնակցում ենք Առուշ Առուշանյանի գործով իրավական աբսուրդի վերածված դատական նիստին:

Նիստը դատական համարել չէր կարելի, քանի որ դատարանը վերածվել էր մեղադրող կողմի և ուշադիր հետևում էր Երևանից ժամանած դատախազի բոլոր ցուցումներին և ենթարկվում նրա բոլոր պահանջներին:

Ի վերջո դատարանը, դատախազի հետ նախնական համաձայնության գալով, խմբային շահերից ելնելով և չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, 4 ժամ խորհրդակցական սենյակում փակվելուց հետո երկնեց Վիշինսկու մեթոդներով մշակված խայտառակ ակտ. առանց դատաքննության հիմնավոր համարեց դատախազի կողմից Առուշանյանին առաջադրված քաղաքական մեղադրանքի կասկածը և պետբյուջե գանձեց 2 միլիոն դրամ գրավը:

Այլևս կարելի է արձանագրել, որ ՀՀ դատական համակարգում վերջին 25 տարվա կատարված բոլոր բարեփոխումները զրոյացված են, իսկ այդ նպատակով ԵՄ, GIZ, USAID և այլ միջազգային կազմակերպությունների հատկացրած հարյուր միլինավոր դոլարները՝ փոշիացված:

Բարի գալուստ հհշ-ական ժամանակների նիկոլական արդարադատություն . . .»:

Հիշեցնենք, որ երեկ Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը: դատարանը բավարարեց նաև դատախազությանը միջնորդությունը, համաձայն որի՝ Առուշ Առուշանյանի կողմից 2020թ. դեկտեմբերի 30-ին դատախազության դեպոզիտ հաշվին փոխանցված գրավը՝ 2 մլն դրամի չափով, դատարանի որոշմամբ կփոխանցվի պետական բյուջե: Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը պնդեց, որ դատարանի որոշումը չի բխում օրենքից: