|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ-ում դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց համակարգում առկա կոռուպցիոն վիճակից:
«Ձեր համակարգում կոռուպցիան նվազե՞լ է , թե՞ ոչ: Որպես պատգամավոր` ստանում եմ բազմաթիվ նամակներ, որոնց մեծամասնությունը դատարաններում կոռուպցիոն երևույթներին է վերաբերում»,- ասաց նա և նշեց, որ երկրից գնում են ավելի շատ ոչ թե վատ սոցիալական վիճակի պատճառով, այլ քանի որ «աննախադեպ կոռուպցիայի դրսևորումներ կան դատարաններում»:
Զոհրաբյանը նաև հարցրեց անհարկի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայի մասին: Ըստ նրա՝ հենց դա է պատճառը, որ ՄԻԵԴ-ում ՀՀ-ի դեմ բողոքի շքերթեր կան:
Արթուր Դավթյանը պատասխանեց, որ դատախազությունում կոռուպցիա չկա: «Դատախազության համակարգում կոռուպցիոն երևույթների ռիսկայնությունը զրոյացված է»,- ասաց նա և նշեց, որ վստահորեն է ասում, որովհետև
Դավթյանը նաև հավելեց, որ ոչ ոք, այդ թվում` ինքը չի կարող երաշխավորել, որ 337 դատախազներից որևէ մեկը որևէ մի օր կներգրավվի նման գործի մեջ: «Բայց խոստանում եմ և խոստացել եմ նաև իմ գործընկերներին` եթե որևէ մեկի հետ այդ հանգամանքը բացահայտվի, օրենքի խստագույն պատասխանատվությանը կենթարկվի»,- ասաց նա:
Ինչ վերաբաերում է կալանքի պրակտիկային, գլխավոր դատախազն ասաց, որ իրենք կալանավորման խնդրին ինքնանպատակ չեն մոտենում: «Քննարկում ենք կալանքի հիմքերը, և դա բացառապես պայմանավորվում է մեղադրանքի վճռով»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանն արձագանեց. «Ձեր փոխարեն այդպես միանշանակ չէի հայտարարի, որ համակարգում կոռուպցիան զրոյացված է»: