կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-04 17:59
Քաղաքական

Արցախը ոչ միայն մեր անվտանգային վահանն էր, այլև տնտեսական լուրջ երաշխիք էր․ Սուրեն Պարսյան

Տարիներ շարունակ մեր մրցակցային առավելությունը, տնտեսական առումով,  եղել է 42 հազար քառակուսի կիլոմետրը, դիտավորյալ տարածք չեմ նշում, որովհետև տարածք չէ, հող է, քանի որ դա հնարավորություն էր տվել  վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանին ապահովելու մի շարք էժան ռեսուրսներով․ «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ 

«Նկատի չունեմ բնական ռեսուրսները, նկատի ունեմ  նաև  աշխարհագրական դիրքը, հնարավորությունները,  տարածաշրջանում ռազմավարական հնարավորությունները։ Ցավոք,  մարդիկ կարծել են, որ, զիջելով հողը, կունենան տնտեսական առավելություններ, փաստացի չունենք և՛ հողը, և՛ տնտեսական հնարավորություններ, տարիների ընթացքում չենք էլ ունենալու։ Առաջին կորուստը հողի կորւստն էր, երկրորդը՝ մարդը, որն ապրում է  նույն հողի վրա, պաշտպանում է այն»,- ասաց նա։

Ըստ Պարսյանի՝ Հայաստանը տարեկան Արցախից ստացել է  իր սպառած  էլեկտրաէներգիայի  5 տոկոսը, բայց հիմա չենք ստանում Արցախից այդ էլեկտրաէներգիան, քանի որ մոտ 36-37  ՀԷԿ գտնվում  է թշնամու վերահսկողության տակ։

«Արցախը  մեզ ապահովում էր էժան էլեկտրաէներգիայով․ հիմա այդ հնարավորությունը չկա։ Արցախը ոչ միայն մեր անվտանգային վահանն էր, այլև  տնտեսական  լուրջ երաշխիք  էր Հայաստանի հեռանկարային զարգացման համար»,- ասաց նա։