|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հրապարակ TV առցանց հեռուստաալիքի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
Մուրադ Փափազյանը խոսել է Ֆրանսիայում ձևավորված հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ստեղծման նպատակների, ծավալած գործունեության մասին, ընդգծել հայկական կառույցների համախմբման և նրանց աշխատանքները ընդհանուր նպատակներին ուղղորդելու կարևորությունը:
Անդրադառնալով Արցախյան վերջին պատերազմի հետևանքներին և այդ պատերազմի արդյունքում ստորագրված խայտառակ զինադադարի պայմանագրին` Մուրադ Փափազյանը խոսել է այն մարտահրավերների մասին, որոնց հետ Հայաստանը առիթ կունենա առերեսվել և արդեն իսկ առերեսվում է Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականության պատճառով: Այս համատեքստում ՀՅԴ Բյուրոյի անդամը կարևորել է Արցախի դերակատարությունը Հայաստանի անվտանգության գործում:
«Արցախը Հայաստանի վահանն է, սա է որ մեր ժողովուրդը պետք է հասկանա»,- շեշտել է Մուրադ Փափազյանը:
Զրուցակիցները խոսել են նաև Արցախի պետական կառույցների պահպանման անհրաժեշտության, Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչման հնարավոր տարբերակների, այդ հարցում Ֆրանսիայի նախագահի և կառավարական շրջանակների ունեցած դիրքորոշումների մասին:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական կյանքին և սփյուռքում հայաստանյան վերջին իրադարձությունների արձագանքներին:
Մանրամասները` տեսանյութում: