կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-04 16:14
Քաղաքական

Ձևավորվել է արտախորհրդարանական թատերական խմբակ՝ անհայտ ծագման քաղաքական միավորներով․ Արտակ Զաքարյան

Ձևավորվել է արտախորհրդարանական թատերական խմբակը՝ մի քանի անհայտ ծագման՝ քաղաքական կոչված միավորներով, դրանով փորձում են գեներացնել համընդհանուր տեսարաններ․ «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Արտակ Զաքարյանի կարծիքով՝ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները պետք է զբաղվեն, որ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողի աշխատանքները հասանելի լինեն նաև հանրությանը։

«Խորհդրարանականին հարիր ծայրահեղ գործողություններ պետք է իրականացվեն։ Նման պատերազմներից հետո ընդունված է նաև միջազգային հանձնաժողովների ստեղծումը և՝ ՆԱՏՕ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Մենք որ նորմալ պետություն, քաղաքական ղեկավարություն ունենայինք, ոչ թե կմտածեինք Դավիթ Սանասարյանին հերթական անգամ որտեղ օգտագործեն, կամ՝ Արծրուն Հովհաննիսյանին, այլ կմտածեին մեր երկրի իմիջն ինչպես բարձրացնենք, մեր  խնդիրը միջազգային դարձնենք, որ կարողանանք, որպես ազգ, ժողովուրդ, պետություն, մեր արյունով ձեռք բերածը պահել»,- ասաց Զաքարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։