Խայտառակություն.Նիկոլ Անհողը նոր ծառայություններ է մատուցում Բաքվին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Ինչպես հաղորդում են ազերիական ԶԼՄ֊ները, մինչ Իրանը փակում է իր օդային տարածքը Բաքվից դեպի Նախիջևան թռչող ինքնաթիռների համար, ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռները Բաքվից Նախիջևան թռչելու համար օգտագործում են Հայաստանի օդային տարածքը` թոթափելով իրանական շրջափակումը...
Սա Նիկոլ Անհողի հերթական խայտառակ պահվածքի դրսևորումներից է և ևս մեկ ապացույց, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը սպասարկում է թուրք֊ադրբեջանական տանդեմի շահերը, որոնք հակասում են մեր շահերին...
Հիշեցնեմ, որ Բաքուն և Անկարան շարունակում են շրջափակման մեջ պահել Հայաստանը և ենթակառուցվածքները բացելու համար շանտաժում են Հայաստանին...»,- գրում է նա։