կարևոր
4798 դիտում, 2 տարի առաջ - 2023-10-23 09:53
Քաղաքական

Ինչո՞ւ Նիկոլ Անհողը այս քարտեզը ցույց չի տալիս հարթակներից․ Գագիկ Համբարյան

Ինչո՞ւ Նիկոլ Անհողը այս քարտեզը ցույց չի տալիս հարթակներից․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գլոբալ խաղերում Իսրայելի դաշնակից, իսկ լոկալ խաղերում Իսրայելի «թշնամի» Թուրքիայի վարչապետն Իսրայելի և Պաղեստինի քարտեզն առած ման է տալիս, ցուցադրում, բողոքում ու մանրամասնում, թե ինչպես են 1948 թվականից մինչև մեր օրերը հրեաները ցեղասպանում պաղեստինցի արաբներին՝ փորձելով պաղեստինցիների «օմբուդսմենի» դերը տանել և ուժեղացնել իր դիրքերը մահմեդական աշխարհում...

Իհարկե Էրդողանը երբեք ցույց չի տա Հայաստանի քարտեզը 20-րդ դարի սկզբին և չի մանրամասնի, թե իր եղբայրներն այս 100 տարում ինչպես են ցեղասպանել հայերին և ինչպես են փոքրացրել հայերի ապրելու արեալը...

Բայց խնդիրը նրանում է, որ այդ քարտեզը 2023 թ-ի Արցախի հայաթափումից հետո էլ ցույց չի տալիս նաև Նիկոլ Արցախատուն, ով քծնելով թուրքերի առաջ խաղաղություն է մուրում նրանցից... Ավելին՝ Արցախի հայաթափման մեջ նա ակտիվորեն համագործակցել է թուրքերի հետ, որը և թուրքերը կօգտագործեն իր դեմ, եթե հանդգնի այս քարտեզը որևէ տեղ ներկայացնել...

Հետաքրքիր է, Նիկոլի Ալենին «մարմնավաճառ» անվանած քայլիստ մեծագլուխ Վահագնը, ով սիրում է նախկինների դղյակների և եսիմինչերի լուսանկարները ցուցադրել ԱԺ ամբիոնից ռիսկ կանի՞ այս քարտեզը ցույց տալ ԱԺ ամբիոնից և բացահայտել թուրքերի ցեղասպան լինելը... Համոզված եմ՝ ոչ.Նիկոլը «ականջները կկտրի»...»։