Փետրվարի 14-ին ԱԽՔ-ի Արմենը հարցազրույց էր տվել ԶԼՄ-ներից մեկին և անդրադառնալով արցախյան բանակցային գործընթացին հայտարարել էր. «Ողբերգություն է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը՝ մանիպուլյացիա է անում․ թող իր նամակը հրապարակի, կտեսնեք՝ ինչ էր խնդրում»...
ԱԽՔ-ի Արմենը մտածում է, որ իր հարցազրույցները դիտում են միայն նիկոլապաշտները, որոնց համար իրենց կուռքի՝ Նիկոլի և դրան սպասարկողների ասածները վերջին ճշմարտությունն են, մոռանալով, որ այդ ամենը դիտում են նաև մարդիկ, ովքեր ունեն շատ լավ հիշողություն և շատ հեշտ բացահայտում են, որ նա ստում է...
ԱԽՔ-ի Արմենի «Սերժ Սարգսյանից ծանր ժառանգություն ստանալու» մասին սուտը բացահայտողը հենց Նիկոլ Անհողն է, ով իր ելույթներում նշում էր, որ «բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իմ սեփական կետից» և «ինչ որ պետք է, էն էլ բանակցում ենք»...
Նիկոլ Անհողն այսպիսով շատ վաղուց հերքել է հետագայում իր իսկ կողմից մասսաները նետված սուտը, որը կրկնում են նաև իրեն սպասարկողներն, այդ թվում նաև ԱԽՔ-ի Արմենը, թե նա ինչ-որ ժառանգություն է ստացել նախկիններից կամ էլ բանակցությունները սկսել է նախկիններից ստացած կետից...
ԱԽՔ-ի Արմե՛ն, ըստ Նիկոլի ստացվում է, որ բանակցությունները սկսել է իր սեփական կետից, բանակցել է այն, ինչ որ պետք է և վերջում այն տապալելով սանձազերծել է մեզ համար կործանարար պատերազմ...
Ինչ վերաբերվում է ԱԽՔ-ի Արմենի՝ Սարգսյանի նամակի բովանդակության պարունակության մասին հայտարարությանը, ապա զավեշտ է, երբ նամակի բովանդակության մասին մանրամասներ գիտեցող մարդը իր կողմից մանիպուլյացիայի մեջ մեղադրվողին հորդորում է բացահայտել իր իմացած նամակի մանրամասները...
ԱԽՔ-ի Արմե՛ն, ասել ես նամակի մասին, դու՛ էլ բացահայտի մենք էլ իմանանք...
Եթե չբացահայտես՝ կեղծարարը հենց դու ես...
Գագիկ Համբարյան
Քաղաքագետ