|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Նոյեմբերի 3-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է գալիս մամուլի ասուլիսով՝ «ՀՀ քաղաքացիական բնակչության իրավունքների շարունակվող խախտումները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային հատվածներում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը՝ որպես հիմնարար երաշխիք» թեմայով: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն խախտումների պատճառները և կոնկրետ փաստեր՝ ըստ իրավունքների տեսակների (կյանքի, սեփականության, ազատ տեղաշարժման և այլ իրավունքներ): Այդ խախտումները կհիմնավորվեն գուգլ քարտեզի վրա ադրբեջանական անօրինական տեղակայումների փաստերով՝ ըստ ՀՀ մարդու իրավունքների փաստահավաք աշխատանքների արդյունքների, և դրանով կհիմնավորվի անվտանգության գոտու անհրաժեշտությունը:
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ: