|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերկ վարչությունից։
Հանդիպմանն անդրադարձ է եղել միջազգային ասպարեզում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ձեռքբերումներին, ինչպես նաև Հանրապետության նախագահի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերի միջև համագործակցությանը:
Արման Թաթոյանը մասնավորապես տեղեկացրել է, որ միջազգային համապատասխան կառույցներում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձը ճանչվել է առաջատար, և միջազգային կառույցների աջակցությամբ այն ներդրվում է մի շարք երկրներում:
Նախագահ Սարգսյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերն ու ակտիվ գործունեությունը՝ մարդու իրավունքներին վերաբերող բոլոր ուղղություններով: