|
Փոխարժեքներ
30 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.3 |
| EUR | ⚊ | € 401.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4751 |
| GBP | ⚊ | £ 480.03 |
| GEL | ⚊ | ₾ 138.9 |
Ադրբեջանի պետական տնտեսական համալսարանում սկսվել է հայոց լեզվի ուսուցումը հետազոտողների համար. հայտնում է AzerTAc-ը։
Դասընթացներն անցկացվում են Հայաստանի տնտեսության հետազոտության ադրբեջանական կենտրոնի կողմից։ Նպատակն է հնարավորություն ընձեռել հետազոտողներին՝ կանոնավոր կերպով հետևել հայկական մամուլին, հայերեն աղբյուրներից ավելի ամբողջական տեղեկատվություն ստանալ երկրի ներկայիս և ապագա տնտեսական իրավիճակի մասին, կատարել հետազոտություններ հայերեն լեզվով էլեկտրոնային ռեսուրսների միջոցով, ինչպես նաև պատրաստել վերլուծական նյութեր, գիտական հոդվածներ և տեղեկացնել համաշխարհային հանրությանը: