կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-22 16:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շարունակվում է մեր ժողովրդի մեջ քարոզվել վախը դեպի թշնամին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Ազգային դիմադրություն ստեղծելու անհրաժշտությունն այն խնդիրն է, որը ես ցանկանում էի բարձրաձայնել այս համաժողովին՝ հատկապես խոսելով Հայաստանի՝ որպես աշխարհաքաղաքական գործոնի վերականգնման գործընթացը գլուխ բերելու նախադրյալների մասին՝ ըստ Yerkir.am-ի ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Հայաստան» դաշինքի կազմակերպած՝ «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկմանը։

«10 օր առաջ Արցախից լուր ստացվեց, որ մարտական հենակետերից մեկում ունենք 6 վիրավոր Ադրբեջանից արձակված կրակի հետևանքով։ Վերլուծելով այդ միջադեպի հետ կապված հանրային քննարկումները, պաշտոնական լրահոսը և այլն, ակնհայտ էր, որ շարունակվում է մեր ժողովրդի մեջ քարոզվել վախը դեպի թշնամին, այսինքն, այդ սրացումը շատ կարճ ժամանակում բերեց խուճապի, թե Արցախի և թե Հայաստանի Հանրապետություններում, թե ինչ կլինի եթե նոր պատերազմ սկսվի»,-ասաց նա։

Սա, Հրանտ Մելիք-Շահնազարյանի համոզմամբ, եղել է փաստացի առաջին նշանն այն բանի, որ Արցախում կա դիմադրություն, քանի որ այս դեպքին նախորդել են զարգացումներ։

Մանրամասն՝ տեսանյութում․