|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին առնչվող մի շարք հարցեր եւ ընդգծել այդ գործընթացներում Ռուսաստանի Դաշնության կարեւոր դերակատարությունը: Իշխան Սաղաթելյանն իր մտահոգությունն է փոխանցել ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիայի վերաբերյալ:
Զրուցակիցներն անդրադարձել են Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությանը, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ միմյանց ներկայացնելով նաեւ հարցերի լուծման իրենց դիրքորոշումները: Իշխան Սաղաթելյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների վերադարձի գործում ռուսական կողմի ունեցած կարեւոր դերակատարության համար: Երկուստեք կարեւորվել է հայ ռազմագերիներին անհապաղ հայրենիք վերադարձնելու հարցը:
Հանդիպման ավարտին կողմերն ընդգծել են միջխորհրդարանական եւ միջկուսակցական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: