|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր, սեպտեմբերի 9-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել, մասնավորապես, հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակին և հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման հրամայականին:
Առաջին նախագահը հարկ է համարել ընդգծել հետևյալը. Ռուսաստանի ներկայությունն Անդրկովկասում հույժ անհրաժեշտություն է, և պատմությամբ հաստատված իրողություն: Հայաստանի ազնիվ և հուսալի բարեկամներն են Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, իսկ մոտ հեռանկարում՝ Չինաստանը և Հնդկաստանը»: